Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:12 , 20 Հունիս 2019

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հունիսի 21-ին, ժամը 16.00-ին, ՊԵԿ վարչական շենքի նիստերի դահլիճում (Խորենացի 7, 4-րդ հարկ) տեղի է ունենալու ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը:

Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 102-Ն հրամանով հաստատված ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի, 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:

Ինչպես նաև 17.1-ին կետի համաձայն, նախապես տեղեկացնելով Հանձնաժողովին և դիմում-բողոք բերած անձի համաձայնության դեպքում, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել (տեսագրել) ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Կոմիտեն հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: