Invalid username or password
Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնն օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:
Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում:
Դասընթացին մասնակցել ցանկացողները ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին ([email protected]) մինչև ս/թ օգոստոսի 15-ը կարող են ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
• Ինքնակենսագրական (CV),
• Անձնագրի լուսապատճեն (scan),
• Դիպլոմի լուսապատճեն (scan):
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988:
Դիտումներ 349
Այդ մասին վստահեցրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախաձեռնության հեղինակը ֆինանսների նախարարությունն է:
Բազմաոլորտ աջակցության պայմանագրի արժեքն է 60 միլիոն եվրո: