Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

Վերադարձ լուրերի բաժին

13:44 , 02 Օգոստոս 2019

Պետական եկամուտների կոմիտեն b4b.am-ին տեղեկացրեց, որ խիստ հսկողություն է սահմանված Նորագավիթի ավտոմաքսատանը, որտեղ տեղակայված են մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցները:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները 48 ժամվա ընթացքում պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից, այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն

Կենտրոնական բանկը նման կանխատեսում է արել 2020 թ-ի համար:

Տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս

ՀՀ ԿԲ նման կանխատեսումը վերաբերում է 2020 թ.: