Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը հորդորում է եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային

Վերադարձ լուրերի բաժին

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց  ՊԵԿ մամուլի ծառայությունը: Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի  էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն  իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․

  1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
  2. գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
ՀՎՍ վարչության թիվ 1 hipotek_arabkir@taxservice.am 011-544-080
ՀՎՍ վարչության թիվ 2 hipotek_erebuni@taxservice.am 011-549-103
ՀՎՍ վարչության թիվ 3 hipotek_kentron@taxservice.am 011-544-287
ՀՎՍ վարչության թիվ 4 hipotek_mashtoc@taxservice.am 011-548-908
ՀՎՍ վարչության թիվ 5 hipotek_nor-norq@taxservice.am 011-549-262
ՀՎՍ վարչության թիվ 6 hipotek_shengavit@taxservice.am 011-549-308
ՀՎՍ վարչության թիվ 7 hipotek_ashtarak@taxservice.am 023-249-474
ՀՎՍ վարչության թիվ 8 hipotek_armavir@taxservice.am 023-129-505
ՀՎՍ վարչության թիվ 9 hipotek_artashat@taxservice.am 023-539-401
ՀՎՍ վարչության թիվ 11 hipotek_gyumri@taxservice.am 031-299-660
ՀՎՍ վարչության թիվ 12 hipotek_vayoc-dzor@taxservice.am 028-139-706
ՀՎՍ վարչության թիվ 13 hipotek_ijevan@taxservice.am 026-321-582
ՀՎՍ վարչության թիվ 15 hipotek_abovyan@taxservice.am 022-259-590
ՀՎՍ վարչության թիվ 16 hipotek_vanadzor@taxservice.am 032-279-959
ՀՎՍ վարչության թիվ 18 hipotek_goris@taxservice.am 028-459-790
ՀՎՍ վարչության թիվ 19 hipotek_hrazdan@taxservice.am 022-371-765
ՀՎՍ վարչության թիվ 20 hipotek_hvsv20@taxservice.am 011-544-177

Այստեղ  և այստեղ կարող եք գտնել դիմումների օրինակելի ձևերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հուսով է, որ աշնան վերջին զբոսաշրջային փակված բիզնեսները կվերադառնան իրենց գործունեությանը

Զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են մոտ 90 տոկոսով:

Արտոնյալ պայմաններ՝ խաղող մթերող կազմակերպությունների համար

Այս տարին նախորդներից տարբերվում է նրանով, որ գինի և կոնյակ արտադրող, վաճառող կազմակերպությունները, կորոնավիրուսի տարածման հետևանքով, թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում: