Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը կարողացել է ապրիլին հավաքագրել 151,6 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետական տուրք

Վերադարձ լուրերի բաժին

12:47 , 20 Մայիս 2020

2020 թվականի հունվար-ապրիլին հավաքագրվել է 500,7 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,3%-ով: Այդ թվում, հարկային եկամուտների և պետական տուրքի 30,2%-ը հավաքագրվել է ապրիլին՝ հանրապետությունում գործող տնտեսական սահմանափակումների պարագայում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ապրիլի և ընթացիկ տարվա չորս ամիսների պետական բյուջեի կատարողականը:

PEK-2020_april_taxes
2020 թվականի ապրիլին գրեթե բոլոր հարկատեսակների գծով անկում է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բացառությամբ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, որի գծով հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 60,4 տոկոսով։

Հատկանշական է սակայն, որ 2020թ․-ի ապրիլին մարտի համեմատ 35,4 տոկոսով ավել հարկային եկամուտներ և պետական տուրք է մուտքագրվել բյուջե։ Այդ թվում՝ ավելացել է ինչպես եկամտային հարկը՝ 9,9%, այնպես էլ ակցիզային հարկը` 75.2%, շրջանառության հարկը, արտոնագրային հարկը, բնապահպանական հարկը և բնօգտագործման վճարը ու սոցիալական վճարները։ Նվազում է նկատվել միայն ԱԱՀ-ի և մաքսատուրքերի գծով, ինչն էլ պայմանավորված է առևտրային գործառնությունների սահմանափակումներով;

2020 թվականի ապրիլին ընդհանուր հավաքագրված եկամուտներում ԱԱՀ-ին բաժին է ընկել 19,5%-ը, եկամտային հարկին` 23.8%-ը, շահութահարկին՝ 34,8%-ը, իսկ ակցիզային հարկի բաժինը կազմել է 5,7%:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։

22.01.2021 թ.: Շաբաթական ամփոփ տվյալներ ԿԲ-ից

Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: