Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը կանխել է թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման դեպքեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:20 , 01 Փետրվար 2019

 

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս կանխել են առանձնապես խոշոր չափերի թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման 2 դեպք: Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կետում մաքսային հսկողության են ենթարկել Ֆրանսիայից ՀՀ քաղաքացու անունով ուղարկված ծանրոցը։ Զննությունից պարզվել է, որ ծանրոցում, բացի  օգտագործված հագուստից, առկա է նաև դողորայք՝ 132 դեղահաբ, որից 92-ը՝ հոգեմետ:

Մեկ այլ դեպքով էլ՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակիցներնԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենանմաքսային հսկողության ենթարկելու արդյունքում հայտնաբերել են 1320 դեղահաբ, որից 360-ը հանդիսանում են հոգեմետ, իսկ 960-ը՝ թմրադեղ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը: Այսօր կայանալու է նաև ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը: