Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը ծանուցագիր ստացած տնտեսվարողներին հորդորում է ներկայանալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:01 , 24 Փետրվար 2017

Կարևորելով հարկ վճարողների շահերն ու իրավունքները ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` ՊԵԿ-ը հետևողական է վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ: Հասարակական սեկտորի ներգրավմամբ կառուցողական երկխոսության արդյունքում Կոմիտեն այս անգամ անդրադառնում է ՊԵԿ իրավաբանական վարչության կայացրած վարչական պատասխանատվության ենթարկելու և չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթներին:

Երբեմն տնտեսվարողի պաշտոնատար անձինք չեն մասնակցում վարչական վարույթներին` չնայած մասնակցելու վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելուն` չներկայացնելով վարույթների վերաբերյալ առարկություններ կամ պատասխանատվությունը բացառող ապացույցներ:

Արդյունքում վարչական մարմինը ստիպված է լինում վարչական ակտեր կայացնել վարույթներում առկա ապացույցների հիման վրա, սակայն տնտեսվարողի` համապատասխան ապացույցների ներկայացման դեպքում հնարավոր է բացառվել վարչական ակտի ընդունումը: Նման իրավիճակներից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…