Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացրել գազալցակայաններում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:14 , 11 Հուլիս 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են, համապատասխանաբար, 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:
2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:

ԿԲ նախագահը Ֆրանկֆուրտում KfW բանկի հետ քննարկելու է նոր ծրագերերի իրականացումը

Կողմերը քննարկելու են արդեն հաստատված, գյուղատնտեսության ֆինանսավորման համար նոր ծրագրի պայմանագրի ստորագրման և մեկնարկի ժամկետները:

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը: Այսօր կայանալու է նաև ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը: