Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնողների

Վերադարձ լուրերի բաժին

17:38 , 06 Օգոստոս 2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ կայացել է հանդիպում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման և ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Քննարկվել են ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման արդյունքում առաջ եկած խնդիրները, ինչպես նաև կորոնովիրուսի համավարակի հետևանքով աշխատանքների բնականոն ընթացքում առաջացած խոչընդոտները:

Մասնավորապես` համավարակի հետևանքով կազմակերպությունները չեն կարողացել համապատասխանության եզրակացությունն ստանալուց հետո ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1318-ն որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետում ավարտին հասցնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և ՀԴՄ-ների միջոցով անկանխիկ գործարքների գործառույթների իրականացման ապահովումը: Խոչընդոտներ է առաջացել նաև սարքերի ներմուծումը և ՀԴՄ-ների ներդրման գործընթացի բնականոն աշխատանքները կազմակերպելիս:

ՊԵԿ ղեկավարությունն ընդգծել է, որ շուկայում առկա է ՀԴՄ-ների պահանջարկ, որը, սակայն, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումից հետո կազմակերպությունների կողմից մինչ օրս ամբողջությամբ չի բավարարվել: Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջիկայում կներմուծեն ՀԴՄ-ների նոր խմբաքանակ:

Կոմիտեի ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն և վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ: Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի կողմից համապատասխանության եզրակացություն ստացած Սմարթ Սոլյուշնս, Դոկտեխնիկ, Իննթեք, Տոչ-Մաստեր և Ֆյուչեր Փեյմենթս Սիսթեմս ՍՊԸ-ների ներկայացուցիչները ներկայացրել են նաև շուկայի բարելավման ու ՀԴՄ-ների ներդրման գործընթացի պարզեցման առաջարկներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։