Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել: Այս մասին տեղեկանում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի և Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր:
«Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության են ենթարկել «Կարմիր ուղի» ընթացակարգով ներմուծված բեռները և բացատրություն վերցրել քաղաքացիներից: Բացահայտված մաքսանենգ ապրանքը փաթեթավորվել, կապարակնքվել ու փոխանցվել է ՊԵԿ հետաքննչական մարմնին»,-նշել է ՊԵԿ ՆՀՎ 3-րդ բաժնի պետ Հովակիմ Սարգսյանը:
Դիտումներ 1654
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։