Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը գերակատարել է առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման կատարողականը

Վերադարձ լուրերի բաժին

18:15 , 07 Ապրիլ 2018

Վարդան Հարությունյան. «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի»

  2018թ. առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեն 15 մլրդ 600 մլն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ նշելով. «2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարի արձանագրվել է 14 տոկոս հարկային և 14 տոկոս մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 մլրդ դրամ, ինչը կոմիտեի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Ապահովված հարկային եկամուտների հաստատուն աճը ազդակ է հաղորդելու տնտեսությանը»: Եկամուտների շարունակական աճի համատեքստում կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ նպատակային տրամադրվածությամբ ՊԵԿ-ը պետք է շարունակի բիզնեսի համար բարենպաստ եղանակ ստեղծելու քաղաքականությունը:

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Վարդան Հարությունյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է կոմիտեի հիմնական անելիքները՝ հիմքում ունենալով հանրապետության նախագահի հանձնարարականը. «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի»:

Նախանշելով տարվա հիմնական ուղենիշերը՝ կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ խիստ հետևողական է լինելու յուրաքանչյուր ստորաբաժանմանն առաջադրված պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ստվերի կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ կոմիտեի որդեգրած հետևողական գործելաոճը պետք է շարունակական լինի, իսկ ունեցած հաջողություններով չբավարարվելը՝ գլխավոր նախապայման: Համակարգում առկա կարգավորման ենթակա խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով խորհրդակցությանը նախորդել են քննարկումներ կոմիտեի տարբեր ստորաբաժանումների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: