Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը բացահայտել է տոտալիզատոր տեսակի վիճակախաղն օրենքի շրջանցմամբ կազմակերպելու դեպք

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:10 , 09 Ապրիլ 2019

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի ձեռնարկատիրության նոր դեպք: Քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ համագործակցությամբ ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Պետությանը պատճառվել է 1 միլիարդ դրամի վնաս:

Ս.Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով տոտալիզատոր տեսակի վիճակախաղի կազմակերպիչ ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն, 2018 թ.-ի նոյեմբեր ամսից առ այսօր, չունենալով լիցենզիա, ինչպես նաև խուսափելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված բազային տուրքի 500.000-ապատիկի չափով պետական տուրքի վճարումից` Երևանի Այասի փողոցի թիվ 10/1 հասցեում նշված տեսակի վիճակախաղերը, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը և իրականացումը «ձևակերպել է» Նիդեռլանդական Կյուրասաո կղզու «Մոլախաղերի կոմիտեի» կողմից տրված թիվ 1668/JAZ լիցենզիայի հիման վրա վիճակախաղեր և ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող և իրականացնող «Էֆուսոֆթ ՆՎ» կազմակերպության անունով, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1 միլիարդ դրամի գույքային վնաս:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: