Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը բացահայտել է բիզնեսը տարանջատելու և հարկերից խոսափելու դեպք

Վերադարձ լուրերի բաժին

11:55 , 17 Ապրիլ 2020

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների աշխատակիցները օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր և մտերիմների անուններով գրանցել է 5 կազմակերպություն ու զբաղվել ապրանքների ներկրմամբ (եգիպտացորեն, ցորեն, գարի, բրինձ)։ Հարկման ընդհանուր համակարգից խուսափելու նպատակով Հ.Կ.-ն, համագործակցելով տարբեր անձանց հետ, իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը տարանջատել է մի քանի մասի և դրանք կազմակերպել իր կողմից փաստացի ղեկավարվող տարբեր ընկերությունների անուններով: Այդ եղանակով պայմաններ է ստեղծել հարկային հսկողությունից հնարավոր աննկատ գործելու համար։

Ստացված օպերատիվ տեղեկությունների և կատարված վերլուծական աշխատանքների արդյունքների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ.Կ.-ին փաստացի պատկանող ընկերությունների միջոցով 2019 թ. կեսերից մինչև 2020 թ. փետրվար Հայաստան են ներկրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ: Խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները՝ մինչև ապրանքները ՀՀ պետական սահմանը հատելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չեն կազմվել և հարկային մարմին չեն ներկայացվել օրենքով սահմանված, ներմուծման հարկային հայտարարագրերը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է 37 մլն 320 հազ. 102 դրամի վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով։ Ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավար անձանց գործողությունները փաստացի կազմակերպել ու ղեկավարել է միևնույն անձը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նշված անձի կողմից նույնատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ առնչության վերաբերյալ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Հ.Կ.-ին և նրա հետ համագործակցած անձանց։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է: