Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ գերակատարումը 2019 թ. առաջին կիսամյակում

Վերադարձ լուրերի բաժին

19:37 , 09 Հուլիս 2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ 2019 թվականի 1-ին կիսամյակի համար սահմանված ծրագրային համամասնությունը կազմել է 650,7 միլիարդ դրամ, իսկ փաստացի հարկային եկամուտները կազմել են 713,4 միլիարդ դրամ։

Slide2
«Կատարողականի առումով ունենք շուրջ 63 միլիարդ դրամի գերակատարում, իսկ հարաբերական առումով այն կազմում է 9,6 տոկոս»,- ասել է Անանյանը։

Ըստ նրա՝ ներկայացված համամասնություններն ի սկզբանե ճշգրիտ սահմանված չեն եղել, որովհետև հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ ժամանակաշրջանը տարվա երկրորդ եռամսյակն է, քանզի տարվա երկրորդ եռամսյակում են ամփոփված ապրիլ և հունիս ամիսները։

«Ապրիլ ամիսը շահութահարկի և ռոյալթի տարեկան հաշվարկման ներկայացման ամիսն է, և այդ ժամանակ ունենում ենք մնացած ամիսների համեմատ ամենաբարձր հարկային եկամուտների ապահովման ցուցանիշ, իսկ հունիս ամսին գոյություն ունի շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման պարտականություն»,- նշեց Անանյանը։ Անանյանի խոսքով՝ քանի որ երկրորդ եռամսյակը ամենաարդյունավետ ամիսն է, և, հետևաբար, առաջին կիսամյակը պլանավորելիս պետք է դա հաշվի առնել։ Անանյանը շեշտեց, որ տարվա համար ՊԵԿ-ի կանխատեսած գերակատարումը կատարվել է կիսամյակում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նոր սրացում Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։

ԱԱՀ և հիփոթեկային տոկոսների վերադարձը եղել է ավելի քան 171 միլիարդ դրամ

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019 թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը: