Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-բիզնես գործընկերային երկխոսությունը՝ կոմիտեի առաջնահերթություն

Վերադարձ լուրերի բաժին

15:59 , 01 Մարտ 2021

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները և հստակեցրել գործընկերային ուղենիշները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և տեղակալները հանդիպել են հանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ` լսելու բիզնեսին մտահոգող խնդիրները, առաջարկները և պայմանավորվելու հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ: Այս հանդիպմամբ եզրափակվել է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում ոլորտային տարբեր ուղղություններով փետրվարի 10-ից մեկնարկած հանդիպումների շարքը, որի նպատակն էր քննարկել հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերը։

ՊԵԿ նախագահը, ամփոփելով մարտահրավերներով և բարդություններով լի 2020 թվականի արդյունքները, ընդգծել է խոշոր հարկ վճարողների էական դերը տարեկան ցուցանիշների ապահովման գործում. «Զուտ հարկային եկամուտների ծավալի մեջ խոշոր հարկ վճարողների մասնակցությունն էական է` 71.1% կամ 773.3 մլրդ դրամ, ինչը ձեզ համար շատ պատվաբեր, միաժամանակ պատասխանատու ցուցանիշ է: Մենք կարևորում ենք խոշոր հարկ վճարողների մասնակցությունը բիզնես գործընթացներում և հետևաբար ձեզ դիտարկում ենք որպես հարկային եկամուտների ապահովման առանցքային դերակատարներ»:

Էդվարդ Հովհաննիսյանը շեշտել է հանդիպման գործընկերային բնույթը, որը կօգնի հստակեցնել հարկ վճարողների հետ փոխադարձ անելիքները: «Կոմիտեն առաջնային տեղ է հատկացնում մատուցվող ծառայությունների որակին, ինչը փաստում են այդ ուղղությամբ կատարված բազմաթիվ աշխատանքները: Մենք կարևորում ենք ՊԵԿ-բիզնես գործընկերային հարթակն ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունն ու գործնական քայլերը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը։

ՊԵԿ նախագահը միաժամանակ մատնանշել է խոշոր հարկ վճարողների շրջանում հաճախ հանդիպող իրավախախտումները՝ հիշեցնելով, որ կոմիտեն շարունակ զարգացնում է վերլուծական կարողություններն ու հսկողական գործիքները: Նա կոչ է արել բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կարող են լինել իրավախախտումների հիմքում` ՊԵԿ իրավասությունների շրջանակում դրանք լուծելու և հետագայում բիզնեսի օրինապահ վարքագծի դրսևորման անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով:

Տեղեկացնելով, որ առաջին անգամ հարկ վճարողի օրինապահ կարգավիճակի որոշումն ամրագրվելու է ՀՀ հարկային օրենսգրքով՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ նախագծի ընդունումից հետո օրինապահ վարքագիծ դրսևորող տնտեսվարողները կկարողանան օգտվել մի խումբ արտոնություններից․ «Որպես արդեն կայացած բիզնես՝ առաջին հերթին ձեզանից ենք ակնկալում օրինապահ վարքագիծ, որով կարող եք պայմանավորել նաև բիզնես դաշտի մյուս ներկայացուցիչների գործելաոճը»։

Հանդիպմանը ներկա հարկ վճարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել ինչպես բեռների արագ մաքսազերծման, մաքսային արժեքի որոշման, այնպես էլ դրոշմապիտակների, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման վերաբերյալ, որոնց, Էդվարդ Հովհաննիսյանից բացի, պատասխանել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալները՝ ըստ իրենց համակարգման ոլորտների։ Իսկ հանդիպման ներկաների բարձրաձայնած, խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը տեղում հանձնարարել է հաջորդող օրերին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպել։

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ի LEVEL UP 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին քան երևանաբնակները

Հիշեցնենք, որ Level Up 1700 մարզային սակագնային պլանին կարելի է միանալ մարզերում գտնվող Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։