Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարտքի սպասարկման ճնշումը բյուջեի վրա ավելացել է. Արշալույս Մարգարյան

Վերադարձ լուրերի բաժին

16:02 , 12 Հոկտեմբեր 2016

Հայաստանն այսօր գտնվում է աշխարհի ամենացածր պարտքային բեռ ունեցող երկրների շարքում։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերված «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» շարքի ասուլիս ժամանակ։

Ա. Մարգարյանը նշեց, որ պետական պարտքի դինամիկան լուրջ շեղում ունեցել է միայն 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ մեծածավալ միջոցներ ներգրավվեցին, և պարտքն աճեց։ Վերջին տարիներին նույնպես պարտքը և պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճում է, սակայն ոչ տարերային ձևով։ Պարտքի ցուցանիշները վատթարացել են ոչ միայն տնտեսական աճի համեմատաբար ցածր տեմպերի պատճառով, այլ նաև՝ փոխարժեքի տատանումների (դրամի արժեզրկումը մեծացրել է արտաքին պարտքի բեռը)։

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության ամենաթարմ տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքի ծավալը դոլարային արտահայտությամբ կազմել է շուրջ 5.6 մլրդ դոլար, որից 506.4 մլն-ը Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է։ Կառավարության պարտքը 5 մլրդ 88.5 մլն դոլար է, որի մեծ մասը՝ 4 մլրդ 84.2 մլն դոլարը արտաքին պարտքն է։

Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը ավելացել է 517.2 մլն դոլարով, սակայն Արշալույս Մարգարյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ պետական պարտքը կառավարելի չէ։

Պետպարտքի կառավարիչը չի ընդունում, երբ ասում են, որ մոտեցել ենք պարտքի վտանգավոր շեմին։ Նա նշում է, որ բացի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից՝ կան նաև պարտքային բեռի գնահատման այլ ցուցանիշներ (պարտք/արտահանում, պարտքի տոկոսավճար/արտահանում և այլն), և դրանց բոլորի գծով Հայաստանը դասվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին։

Ավելին, ըստ Արշալույս Մարգարյանի՝ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ պետական պարտքի մեջ ներառվում է նաև ԿԲ պարտքը. այլ երկրներում պետական պարտք ասելով հասկանում են միայն կառավարության պարտքը։

Սակայն այս ամենը, ըստ Ա. Մարգարյանի, չի նշանակում, որ խնդիրներ չունենք։ Նրա խոսքով՝ մենք մոտենում ենք պարտքի մտահոգիչ շեմին։ Իսկ դրա գլխավոր պատճառն այն է, որ տնտեսական զարգացումները վերջին շրջանում եղել են ոչ բարենպաստ։

Ամենամեծ խնդիրներից մեկը, նրա խոսքով, այն է, որ պետական պարտքի սպասարկման ճնշումը բյուջեի վրա ավելացել է։ Եթե ժամանակին պարտքի տոկոսավճարները կազմում էին բյուջեի եկամուտների 1-2%-ը, ապա այժմ գերազանցում է 8%-ը։ Ըստ Արշալույս Մարգարյանի, սա նշանակում է, որ բյուջեի ծախսերի ավելացումը ծառայում է միայն պարտքի սպասարկմանը։

Խնդրի լուծումը պետպարտքի կառավարիչը տեսնում է տնտեսական աճի տեմպերի արագացման մեջ։ Ըստ Արշալույս Մարգարյանի, եթե տնտեսական աճի տեմպը սկսի գերազանցել 5%-ը, ապա որևէ խնդիր չենք ունենա։ Իսկ աճի այդպիսի և անգամ՝ ավելի բարձր տեմպի պոտենցիալ, նրա համոզմամբ, Հայաստանն ունի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական

«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք: