Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պարտքը չսպասարկելու վերաբերյալ վտանգներ չկան». Վարդան Արամյան

Վերադարձ լուրերի բաժին

22:05 , 24 Դեկտեմբեր 2016

Պետական պարտքի սպասարկման մասով որևէ խնդիր 2016 թվականին չի եղել, խնդիր չի լինի նաև 2017-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ասուլիսին նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:  Նրա խոսքով` 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքը հստակ ուրվագծում է, թե ինչ կարգի պարտք է ներգրավվելու:

«150 մլրդ դրամի դեֆիցիտն արդեն հստակ ունի իր աղբյուրները: Հստակ ներկայացված է, թե որտեղից և ներքին շուկայից որքան ենք ներգրավելու: Բնականաբար, այնտեղ կա սպասարկման սցենարը: 2017 թվականին պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն շուրջ 119 մլրդ դրամ: Պարտքը չսպասարկելու վերաբերյալ վտանգներ չկան: 2017 թվականին հիմանական թիրախը բոլորիս համար լինելու է Հայաստանում ներդրումներ ներգրավվելը: Վերջին տարիները ցույց են տվել, որ մեր հիմանական թույլ կողմն օտարերկրյա ներդրումներն են, որոնք գնալով նվազել են, և մենք պետք է շրջենք այդ միտումն աճի ուղղությամբ»,- ասել է Վարդան Արամյանը:

Նրա խոսքով` դրա համար առաջին քայլը մակրոտնտեսական կայունության ապահովումը և վստահելի մակրոտնտեսական քաղաքականության իրականացումն է: Նախարարը ներկայացված բյուջեն խելամիտ է համարում և հավելում է, որ այդ բյուջեն վստահություն է ներշնչում նաև օտարերկրյա ներդրողների մոտ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել