Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարտատոմսը ներդրումային գործիք է

Վերադարձ լուրերի բաժին

23:48 , 23 Հունվար 2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնագիտությամբ տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հիմա էլ բոլորը դարձան ֆինանսիստ ու դատողություններ են անում եվրոբոնդերի թեմայով։ Թե բա՝ պարտքը ներկայացվում է որպես ներդրում։

Ուրեմն.

Պարտատոմսը ներդրումային գործիք է։

Պարտատոմս գնողը (պարտք տվողը) համարվում է ներդրող։

Եվրապարտատոմս (եվրոբոնդ) գնողը՝ օտարերկրյա ներդրող։

Հայաստանում առաջին անգամ մասնավոր ընկերությունը նման ծավալով ու նման տոկոսադրույքով եվրոբոնդ թողարկեց ու շատ հաջող տեղաբաշխեց։ Իսկ դա ոչ միայն խոսում է օտարերկրյա ներդրողների կողմից վստահության մասին, այլ բերելու է ՀՀ-ում վարկերի տոկոսադրույքների նվազման»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում:

2019 թ-ին հավաքագրվել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամ հարկային եկամուտ

Դա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 16.4%-ով: Մյուս տվյալները՝ հոդվածում:

Քննարկվել են ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ առաքելության աշխատանքները

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների այցը՝ Պետական եկամուտների կոմիտե: