Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարտադիր սոցվճարի ժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը

Վերադարձ լուրերի բաժին

16:28 , 28 Ապրիլ 2016

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողով է ուղարկվել «Հարկային օրենսգրքի» նախագիծը. «Այն ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե սա ինչպիսի փոփոխություններ կարող է բերել իրենց ոլորտներում, մասնավորապես՝ հաշվի առնելով ծրագրային ապահովման խնդիրները: Հարկ է՝ օր առաջ մտածել այս խնդիրների մասին: Մենք նախատեսում ենք, որ «Հարկային օրենսգիրքը» ուժի մեջ կմտնի 2018 թվականին:

Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին: Խորհրդակցելով Հանրապետության Նախագահի հետ և կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը՝ առաջարկում եմ հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018 թվականի հուլիսի 1-ը: Հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին»:

Իսկ ինչո՞ւ է որոշվել հետաձգել այդ ժամկետը, և արդյո՞ք կառավարությունն այդպիսով սոցիալական ընդվզումների՞ց է խուսափում։ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը կառավարության նիստից հետո, այս հարցին ի պատասխան, ասել է, որ հիմնավորումը հստակ է. «Քանի որ Հարկային օրենսգրքով վերանայումներ են կատարվելու և՛ դրույքաչափերի, և՛ առհասարակ հարկային բեռի առումով, ապա ճիշտ է, որ այդ փոփոխությունները համահունչ լինեն: Այսինքն՝ քանի որ օրենսգիրքն արդեն 2018թ. հունվարի 1-ից է կիրառվելու, տրամաբանական է, որ կուտակային վճարն ավելի շուտ ուժի մեջ չմտնի: Ինչո՞ւ. որովհետև կուտակային վճարի գումարը հաշվարկվում է նույն բազայի նկատմամբ, ինչի նկատմամբ հաշվարկվում է եկամտային հարկը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես բաց չթողնել կարևոր նյութերը՝ B4B.am-ից

Ինչպե՞ս անել, որ բաց չթողնեք B4B.am-ի էքսկլյուզիվ հրապարակումները և առաջնահերթ տեսնեք դրանք ձեր ֆեյսբուքյան լրահոսում։

Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները՝ գծապատկերներով

Մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները, որոնք կազմվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։

Տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 10.2%-ով

Տնտեսական բոլոր ցուցանիշները, բացառությամբ գյուղատնտեսության, երկնիշ աճ են գրանցել։