Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊՆ հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայության ժամկետը սահմանվում է 3 տարի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:15 , 23 Հոկտեմբեր 2017

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի, տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է:

Ըստ այդմ` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանությանը մասնակցելիս զոհված (մահացած) հայր (մայր), քույր (եղբայր) ունեցող և ընտանիքի միակ արու զավակը հանդիսանալու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը, գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը գործելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերից տարկետման հիմքերը, ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունքը փոխարինվել է նպատակային ուսումնառության համար տարկետումով, որի համաձայն՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քննարկման ժամանակ տեղեկացրել է, որ բանակից տարկետում կստանան միայն լավագույն մարզիկները։ Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ օրենքը կնպաստի արտագաղթին, քանի որ ծնողները կսկսեն տղա երեխաներին երկրից դուրս տանել, Վիգեն Սարգսյանը չի համաձայնել՝ նշելով. «Չեմ կարծում, որ մեր օրենսդրությունը միտված է նրան, որ տարկետումներից օգտվելու սահմանափակումը արտագաղթին նպաստի»: Ըստ նրա` առաջին զորակոչի ժամանակ (18 տարեկանում) չզորակոչված քաղաքացիներից հետագայում զորակոչվում է շատ քիչ մասը, հետևաբար` ՊՆ քաղաքականությունը չի կարող հենվել նրա վրա, որ ավելի քիչ տարկետումի տեղ թողնեն, որ արտագաղթը նվազի: «Արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատև և հետևողական քաղաքականության արդյունք պետք է լինի, որը չի կարող հենվել զինծառայությունից լրացուցիչ խուսափելու հնարավորությունների վրա»,- ասել է Վ.Սարգսյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք