Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պարոն հինգ տոկոս» նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան. Էրմիտաժի գլուխգործոցների առաջին գնորդը

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 10 Մայիս 2017

Գործարար, նավթային մագնատ ու բարերար Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869թ. Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում խոշոր հայ գործարարի ընտանիքում:

Մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործմանը հասանելի դարձնելու մեջ: Նրան անվանել են «Պարոն հինգ տոկոս»: Եղել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը նրա գեղարվեստական ձեռքբերումները աշխարհի ամենահայտնի հավաքածուներից են:

Նա վաղ հասակից գիտեր, որ զբաղվելու է բիզնեսով: Նա կրթություն է ստացել Լոնդոնում, այնուհետև հիմնել ու ղեկավարել Իրաքի խոշորագույն Iraq Petroleum Company ընկերությունը:

Երկար տարիներ զբաղեցրել է Փարիզում և Լոնդոնում օսմանյան դեսպանատներում տնտեսական խորհրդականների պաշտոններ, բարձր պաշտոն է զբաղեցրել նաև Թուրքիայի Ազգային բանկում:

Լինելով շատ խնայող ու ժուժկալ մարդ ընտանիքում` նա գումարներ չէր խնայում Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի հայկական համայնքներին առատաձեռն նվիրատվություններ անելու համար:

Նա մեծ գումարներ է նվիրաբերել Երուսաղեմի պատրիարքարանի, Կ. Պոլսի սբ Փրկիչ հիվանդանոցի և Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ինչպես նաև Երևանի ծայրամասում կառուցված Նուբարաշեն և Նոր Կեսարիա թաղամասերի շինարարության գործում:

Գյուլբենկյանը հայտնի էր արվեստի հավաքածուների նկատմամբ իր սիրով: Նրա ժամանակակիցները Գյուլբենկյանին նկարագրում էին որպես մարդ, որը զարմանալի ունակություն ուներ կանխագուշակել այս կամ այն իրի արժեքը:

Ռուսաստանում հայ նավթային մագնատի մասին նույնպես քաջատեղյակ են: Գյուլբենկյանը Էրմիտաժի գլուխգործոցների առաջին գնորդն էր, երբ Խորհրդային Միության իշխանությունները որոշում կայացրեցին դրանք վաճառելու մասին:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ գործողությունը գաղտնի կկատարվի, սակայն շուտով դա մեծ արձագանք գտավ:

1928թ. Էրմիտաժը և Ռուսական թանգարանը կազմեցին պահվող իրերի ցանկերը՝ գեղարվեստական արժեքների վաճառքի ողջ լիազորությունը հանձնելով Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար Անաստաս Միկոյանին:

1929թ. Գյուլբենկյանը, որը այդ ժամական ԽՍՀՄ-ի հետ նավթի առևտուր էր անում, իմանալով այդ նախաձեռնության մասին, ուղարկեց նրանց իրերի իր ցուցակը:

Դժվարություններ առաջացան Ռուբենսի և մյուսների հայտնի կտավների հետ՝ դրանց գնմանը տրվեց հավանություն, սակայն հաջորդ 3 տարիներին Գյուլբենկյանին հաջողվեց Էրմիտաժից գնել 51 ցուցանմուշ՝ դրանց համար վճարելով ընդհանուր առմամբ 278 900 ֆունտ սթեռլինգ:

Դրանց թվում էին Դիրք Բոութսի «Ավետում», Յուբեր Ռոբերի 2 կտավներ, Ռեմբրանդտի «Տիտուսի դիմանկարը», «Ծերունու դիմանկարը» կտավները, Վատտոյի «Լյուտնիստը» (Մեցցետեն)», Ժ.-Ա. Գուդոնի «Դիանան» , Ռուբենսի «Հելենա Ֆոուրմանի դիմանկարը», ինչպես նաև ֆրանսիական արծաթի ավելի քան 20 իր, որ պատրաստվել էին ռուս թագուհի Ելիզավետա 2-րդի և Եկատերինա 2-րդի պատվերով և Լյուդովիկոս XVI-ի դարաշրջանի սեղան:

Էրմիտաժից գնած արվեստի գրեթե բոլոր գործերը պահվում են Գյուլբենկյանի Լիսաբոնի թանգարանում, որը համարվում է ոչ միայն Պորտուգալիայի, այլ ողջ աշխարհի լավագույն թանգարաններից մեկը:

Կյանքի վերջին տարիներին Գյուլբենկյանը բնակվել է Պորտուգալիայում` իր համար ժամանակավոր կացարան դարձնելով լիսաբոնյան «Ավիզ» շքեղ հյուրանոցի համարները:

81 տարեկանում կորցնում է կնոջը, ինչը նրան ստիպում է մտածել կտակի մասին, որում ցանկություն է հայտնում Լիսաբոնում հատուկ հիմնադրամ ստեղծել` Եվրոպայով մեկ ցրված իր հավաքածուի բոլոր նմուշները մեկտեղելու համար:

Հիմնադրամին նա կտակում է 2.6 միլիարդ դոլար և 102 միլիոն բյուջեով տարեկան շահույթ: 2 տարի անց` 1955 թվականի հուլիսի 20-ին, իր օթևանած հյուրանոցում դարի մեծագուն մարդկանցից մեկը հրաժեշտ է տալիս կյանքին:

Նրա վերջին հանգրվանը դառնում է իր միջոցներով Լոնդոնում կառուցված Սբ Սարգիս եկեղեցին:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մեծագույն տնտեսագետները՝ մինչև Քեյնսը

Բլաուգը անկաշկանդ և հետաքրքիր ոճով ներկայացրել է նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ուսմունքը։

ՀՀ նախկին վարչապետ հիանալի կատարումը կիթառով (տեսանյութ)

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի էր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ էլեկտրական կիթառով նվագում է Kami ակումբում։

Սերժ Չուրուկ. «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամը, Exxon Mobile, Total և Alcatel ընկերությունների ղեկավարը

Նա հիանալի տիրապետում է հայերենին, պատանության տարիներին որոշ ժամանակ ապրել է Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում