Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

09:37 , 28 Նոյեմբեր 2017

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Հարավային Կորեան բնական ռեսուրսներով հարուստ չէ, սակայն ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան նավթով ու գազով հարուստ Իրանինը կամ Նորվեգիայինը։ Հարավային Կորեան տնտեսությամբ առաջ է անցել նաև եվրոպական երկրների մեծ մասից։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Հարավային Կորեան աղքատ գյուղատնտեսական երկիր էր։

Սակայն 1960-1970թթ. Հարավայում Կորեայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հայտնի դարձան որպես կորեական տնտեսական հրաշք, Հարավային Կորեան դարձրին աշխարհի տեխնիկապես ամենազարգացած երկրներից մեկը։

Զարգացումը ինքն իրեն տեղի չունեցավ։ Կորեական տնտեսական հրաշքի հիմքերը գցեց նախագահ Պարկ Չոն Հին։ Նրա օրոք ներդրվեցին հնգամյա պլաններ, և տնտեսությունը սկսեցին կառուցել պետության վերահսկողությամբ։

Տնտեսության արդիականացման էֆեկտը ոչ անմիջապես զգացվեց, սակայն կորեացիները կուրսը չփոխեցին։ Ավելի ճիշտ՝ իր ուղուց չշեղվեց Պարկ Չոն Հին, ով 1961-1979թթ. գործնականում միանձնյա էր ղեկավարում երկիրը։ Բռնապետական կառավարումը անհրաժեշտ կայունություն ապահովեց բարեփոխումների համար։

Արդյունքը եղավ այն, որ վերջին 55 տարիների ընթացքում Հարավային Կորեայում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 156 դոլարից հասավ 27 հազար դոլարի։

gdp-percap

Կորեան գյուղատնտեսական երկրից վերածվեց հզոր արդյունաբերական երկրի՝ ծնունդ տալով այնպիսի կորպորացիաների, ինչպիսիք են Samsung-ը, LG-ն, Hyundai-ն, Daewoo-ն և այլն։ Իսկ այսօր Հարավային Կորեան արդեն պոստ-ինդուստրիալ երկիր է, որտեղ ծառայությունների ոլորտի հասույթը գերազանցում է արդյունաբերությանը և շարունակում է աճել։

kor-gdp

Սակայն տնտեսական հաջողություններին զուգահեռ դրսևորվում էին նաև բռնապետական ռեժիմին բնորոշ ամենաբացասական երևույթները։ Կորեական պատերազմից հետո շարունակելով արտակարգ ռեժիմը՝ Պակ Չոն Հին սահմանափակեց մամուլի ազատությունը և մեծ լիազորություններ տվեց պետական հատուկ ծառայություններին՝ ընդդիմությանը ճնշելու գործում։

Բացի այդ՝ նրա օրոք մշտապես փոփոխվում էր երկրի սահմանադրությունը։ Նախ սահմանադրորեն նախագահին իրավունք տրվեց երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել։ Իսկ հետագայում առաջադրման քանակի սահմանափակումն ընդհանրապես վերացվեց։ 1972 և 1978 թվականներին Պարկ Չոն Հին վերընտրվեց՝ լինելով միակ թեկնածուն։

Բնական է, որ այս ամենը չէր կարող հասարակության մեջ դժգոհություններ չառաջացնել։ 1974  թվականի օգոստոսի 15-ին կորեական առաջնորդի դեմ մահափորձ իրականացվեց, որի հետևանքով սպանվեց նրա կինը։

Իսկ 5 տարի հետո՝ 1979 թվականի հոկտեմբերի 26-ին, սպանվեց հենց ինքը՝ Պարկ Չոն Հին։ Հետախուզության ազգային գործակալության տնօրեն Կիմ Ջե Գյուի կրակոցներից սպանվեց ոչ միայն Կորեայի նախագահը, այլ նաև նրա թիկնազորի պետը, 3 թիկնապահները և անձնական վարորդը։

Մինչ այժմ էլ միասնական կարծիք չկա՝ արդյո՞ք Կիմ Ջե Գյուն պայքարում էր ժողովրդավարական արժեքների համար, թե՞ դա պարզապես հեղաշրջման փորձ էր։ Ինչևէ, Պարկ Չոն Հիի մահվանից հետո կորեական տնտեսական հրաշքը ազատվեց իր ստեղծողի դաժան ձեռքերից և հետագայում է՛լ ավելի զարգացավ ու կատարելագործվեց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ