Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պարզ պայքար»՝ մենաշնորհների դեմ

Վերադարձ լուրերի բաժին

18:15 , 20 Հոկտեմբեր 2016

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց է ուղղել մենաշնորհների մասով։ «Դուք ասում եք, որ մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են, կարևոր է, թե դրանք ինչպես են ձևավորվել, հիմա, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի շաքարային մոնոպոլիան օրինակա՞ն է ձևավորվել, թե՞ ոչ օրինական, Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բանանի ներկրման մենաշնորհն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Դուք այդտեղ անելիքներ տեսո՞ւմ եք»։

«Թե ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ՝ շատ պարզ։ Խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն կերպ. Ինչպե՞ս են իրենց մոնոպոլիաներն առաջացել։ Լինելու է բաց դաշտ. Ո՞վ այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»,- պատասխանել է Կարեն Կարապետյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: