Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարզեցվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը

Վերադարձ լուրերի բաժին

22:49 , 06 Հունիս 2019

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար կառավարության սահմանած չափանիշները կրճատելու և ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է հանել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հիմք ընդունվող՝ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կատարած լինելու, ինչպես նաև այլ հարկային հաշվարկներ, հաշվետվություններ, հայտարարագրեր (բացառությամբ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի) ներկայացրած լինելու պարտադիր պահանջները:

Արդյունքում կստացվի, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, նախ պարզեցված ընթացակարգով կմուտքագրվի միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով կմարվեն հարկ վճարողի առկա հարկային պարտավորությունները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու հերթականությամբ: Միաժամանակ, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ստանալու համար, հարկ վճարողները ստիպված չլինեն մինչև հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ներկայացնել բոլոր հարկատեսակների գծով հարկային հաշվարկները: Քանի որ խնդիրը վերաբերում է ԱԱՀ-ի փոխհատուցման գումարի վերադարձման պարզեցմանը, որոշմամբ առաջարկվում է ներկայացնել միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկը:

Հավանության է արժանացել «Մաքսային ծառայության մասին» «Հարկային ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է սահմանափակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումը անհրաժեշտ ուղղություններով այդ բյուջեներից՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության և առաջնահերթության: Նախագծերի ընդունմամբ կապահովի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման և մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։