Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարզաբանում Ucom կապի հայկական օպերատորի կողմից

Վերադարձ լուրերի բաժին

20:02 , 06 Նոյեմբեր 2020

Մամուլում տարածված այն լուրին ի պատասխան, թե իբր «Յուքոմ» ՓԲԸ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելու մասին որոշում է կայացվել, կեղծ են։ Մինչդեռ այն տեղեկատվությունը, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է կայացրել համաձայնություն տալ «Յուքոմ» ընկերության՝ «Ֆորաբանկ» բանկին պատկանող 2 մլն 510 հազար 696 հատ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելուն, հիմնավոր է և վերաբերում է ոչ թե Ընկերության 100% բաժնեմասերի օտարմանը, այլ ընդամենը «Ֆորաբանկ»-ի բաժնեմասին։

Մեկնաբանելով նաև այն լուրը, թե «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ կողմից ՀՀ սնանկության դատարան է ներկայացվել «Յուքոմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում, «Յուքոմ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, և նոյեմբերի 5-ին «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ-ն իր պահանջից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։ Նշենք, որ երկու ընկերությունների բաժնետերերի կազմում միևնույն իրավաբանական անձինք են, որոնց միջև բոլոր հարցերը կարգավորվում են բանակցությունների միջոցով։ Սնանկության վերաբերյալ պնդումներն անհիմն են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ «Յուքոմ» ՓԲ ընկերությունը որպես ռազմավարական նշանակության տնտեսական կառույց շարունակում և շարունակելու է մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ հօգուտ երկրի տնտեսության և բաժանորդների։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։