Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարզաբանում նվազագույն աշխատավարձի բարձրացման և պետական պաշտոնյաների աշխատավարձի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

00:40 , 28 Հունիս 2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել նվազագույն աշխատավարձի և պետական պաշտոնյաների աշխատավարձի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 27-ի նիստում հավանություն էր տվել նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:

«Պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին. խնդրում եմ մինչև վերջ կարդալ:

Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ, ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10 -ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։

Բազային աշխատավարձն էլ իր հերթին որոշվում է ըստ նվազագույն աշխատավարձի մեծության։ Այն պետք է լինի նվազագույն “կեղտոտ” (ներառյալ եկամտային հարկը) աշխատավարձի 80%-ից 120% միջակայքում։

Հիմա տեսեք
Նվազագույն աշխատավարձը այսօր 55 հազար դրամ է։ Հարկերը ներառյալ՝ 71.4 հազար դրամ։
Բազային աշխատավարձը այդ գումարի 92.6%-ն է՝ 66 140 դրամ, ինչն էլ դրված է պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում։

Հիմա ի՞նչ կլինի, եթե նվազագույն աշխատավարձը 55 հազարից դառնա 63 հազար դրամ և մնացածը մնա նույնը։

Նվազագույն աշխատավարձի մեծությունը կդառնա 81.8 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)։

Ըստ այդ, բազային աշխատավարձը պետք է լինի 75.7 հազար դրամ (81.8 հազարի 92.6%-ը)։ Ու ըստ այդ էլ պատգամավորը կստանա ոչ թե 661.4 հազար դրամ, այլ՝ 757 հազար դրամ։

68 հազար նվազագույն աշխատավարձի (կեղտոտ՝ 88) դեպքում բազայինը ավելի մեծ թիվ կլինի։ Առնվազն 70 հազար դրամ (եթե 80%-ով հաշվենք): Իսկ եթե հիմիկվա 92.6%-ը հիմք վերցնենք, կստացվի 81 հազար դրամ։

Մենք չենք ուզում մեր աշխատավարձը բարձրացնել: Ինչպես նաև մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաներինը։ Մենք ուզում ենք, որ այն մարդիկ, ովքեր նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են ստանում, միայն իրենք օգտվեն։

Դրա համար 68 հազարը մեզ համար ընդունելի կլինի միայն այն դեպքում, երբ բազային աշխատավարձի չափը չի փոխվի»։

Մեկ այլ գրառմամբ Բաբկեն Թունյանն ավելի վաղ նշել էր.
«Կառավարությունը այսօր որոշեց դրական եզրակացություն տալ Վարազդատ Կարապետյանի և իմ նախաձեռնության վերաբերյալ կառավարության առաջարկությանը։

✅Մենք առաջարկում էինք նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 63 հազար դրամ։

✅Կառավարությունն ասում է՝ ավելի լավ է 68 հազար դրամ։

✅Մենք ասում ենք՝

1 շատ լավ, բայց պայմանով, որ բազային աշխատավարձը չպետք է բարձրանա։ Բազային աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի հիման վրա։ Ու ըստ այդմ էլ հաշվարկվում է պետական պաշտոնյաների աշխատավարձը։

Պարզ ասած, մենք չենք ցանկանում, որ այս փոփոխության արդյունքում պետական պաշտոնյաների աշխատավարձերն աճեն, որովհետև այլ խնդիր ենք լուծում։

2 Ու երկրորդ, ասում էինք՝ եթե ֆիննախը գտնում է, որ 68 հազարը բյուջեի համար խնդիրներ չի ստեղծի, մենք դեմ չենք։

Այնպես որ, ԱԺ հանձնաժողովում կքննարկենք կառավարության առաջարկները, վերը նշված երկու նկատառումները և չի բացառվում, որ նախագծում 63 հազարը դարձնենք 68 հազար դրամ։

Մի խոսքով, նախագծով նվազագույն աշխատավարձը կբարձրանա, սակայն պետական պաշտոնյաների աշխատավարձը՝ ՈՉ։

Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը՝ մեր նախաձեռնությունը պատշաճ քննարկելու և որոշակի փուլից սկսած համատեղ աշխատելու համար։
Մեծ հաշվով, սա ոչ թե մեր, այլ ԱԺ-Կառավարություն համատեղ նախաձեռնություն է»։


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն պարզաբանել է անիմացիոն հոլովակի թողարկումը

Ըստ կոմիտեի՝ հրապարակվել է հոլովակի նախական տարբերակը:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Պարզապես Բանկի հաճախորդները պետք է ուղարկեն ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: