Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարզաբանում է ՊԵԿ-ը

Վերադարձ լուրերի բաժին

23:25 , 19 Հունիս 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի հունիսի 19-ի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ պարզաբանում է տարածել: Ըստ b4b.am-ին ՊԵԿ-ի փոխանցած հաղորդագրության՝ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից: 2019 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ, այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ: Ըստ ՊԵԿ-ի՝ տվյալ ընկերությունը տուգանված ընկերություններից մեկն է:

««Ժամանակ» օրաթերթը որևէ անդրադարձ չկատարելով ընկերության կողմից քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստական այս կարևոր հանգամանքին՝ փորձ է կատարում խնդիրը տեղափոխել այլ հարթություն՝ նման հոդվածներով կարծես խրախուսելով ՀԴՄ կտրոններ չտրամադրելուն: Ինչ վերաբերում է գրառմանը, որ «դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով`ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել», ապա կարծում ենք, որ օրաթերթի կողմից նման տեղեկատվությունը տարածելը պետք է ունենա հիմնավորումներ, հակառակ պարագայում՝ դա առնվազն կարող է գնահատվել ապատեղեկատվության տարածում և հերյուրանք»,- նշված է պետեկամուտների կոմիտեի պարզաբանման մեջ: ՊԵկ-ն առաջարկում է լրատվամիջոցին նման փաստերի առկայության պարագայում անմիջապես հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: