Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարզաբանում է Կենտրոնական բանկը

Վերադարձ լուրերի բաժին

19:09 , 05 Հունիս 2019

ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է ներկայացրել Ղազախստանից և Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների սահմանափակումների մասին լուրերի վերաբերյալ: b4b.am-ին ԿԲ փոխանցած հաղորդագրության մեջ ասված է.
Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:

ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, և ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որևէ առանձին սահմանափակումներ, և առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել ևս ՀՀ-ին։

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, և կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%

«Ճկուն» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 49 մասնաճյուղերից ցանկացածում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/եվրո, ժամկետը` 365 օր:

Կառավարությունը վերանայել է փոխանակման կետերի և գրավատների դրույքաչափերը

Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: