Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարետի նոր որոշումները

Վերադարձ լուրերի բաժին

14:04 , 01 Օգոստոս 2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել մարզասրահների և լողավազանների վերաբերյալ նախկինում ստորագրված որոշումներում:

«3. Որոշման հավելված N 10-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 1-ին կետի 6-րդ ենթակետից հետո ավելացնել 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7) Յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:

8) Լողավազանի շուրջը նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։»։

2) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:»։

3) Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ին»,- ասված է ՀՀ պարետի որոշման մեջ:

Ուժը կորցրած է ճանաչվել պարետի N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-12։00-ը, սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը»: Այժմ ժամը 10-12-ը միայն կենսաթոշակառուներին սպասարկելու պահանջը պարտադիր չէ:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել

2020 թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%: