Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարետատան պարզաբանումը՝ սահմանափակումների վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Պարետատունը b4b.am-ին տեղեկացրեց, որ վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական  և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:

Այդ կապակցությամբ պարետատունը տեղեկացրեց, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն, շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:

Պարզաբանման համար պարետատունը նշել է, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝

Սպորտ –     մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում

–     հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում

Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում –     ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը
Մշակույթ –     արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:

Մասնավորապես ներառում է`

–     երաժշտական, գործունեություն

–     մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն

–     պարի դպրոցների (խմբակների) գործունեություն

–     թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն

–     լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն

Վարորդական դպրոցներ –     Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն

–     օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)

Այլ կրթություն –     Հաշվապահական դասընթացներ

–     Օտար լեզուների դասընթացներ

–     Համակարգչային դասընթացներ

–     Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

–     Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝

–     կրոնական ուսուցումը

–     ջրային փրկարարների ուսուցումը

–     գոյատևման վարժանքների ուսուցումը

–     հռետորական արվեստի ուսուցումը

–     արագ ընթերցման ուսուցումը

«Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման»,- նշված է պարետատան հաղորդագրութան մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: