Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարենային նշանակության ցանքատարածություններն ավելացել են

Վերադարձ լուրերի բաժին

2020թ.-ին Հայաստանում հացահատիկային և հատիկաընդեղենային, կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա նկատմամբ ավելացել են, իսկ տեխնիկական, բոստանային և կերային մշակաբույսերինը՝ նվազել: Այս մասին հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

2020թ.-ին ՀՀ-ում հացահատիկային և հատիկընդեղային մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալը կազմել է 121 հազար 533 հեկտար, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 0.1%-ով: Վերոնշյալ ցանքատարածությունների կեսից ավելին՝ 50.2%-ը, բաժին է ընկել գարնանացան հացահատիկային և հատիկընդեղային (գարի, ցորեն տարեկան, վարսակ, հաճար եգիպտացորեն, ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ) մշակաբույսերի մշակմանը, իսկ մնացածը՝ 47.6%-ն, աշնանացան ցորենի մշակմանը:

Կարտոֆիլի մշակման ցանքատարածությունները 2020թ.-ին կազմել է 20 հազար 466 հեկտար, որը նախորդ տարվանից ավել է եղել 0.3%-ով:

Բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունը հասել է 21 հազար հեկտարի, նախորդ տարավա նկատմամբ աճելով 2.2%-ով: Բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունների 23.8%-ը բաժին է ընկել լոլոկի ցանքատարածություններին, 12.8%-ը՝ կաղամբի, իսկ շուջ 10%-ն էլ տաքդեղի ցանքատարածություններին:

2020թ.-ին տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 18.4%-ով՝ կազմելով 1375 հեկտար: Բոստանային մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են՝ 3 հազար 990 և 53 հազար 657 հեկտար, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են համապատասխանաբար 6.9 % և 7.6%:

Վերոնշյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ պարենային նշանակության գյուղատնտեսական ապրանքների արտադրության ցանքատարածություններն աճել են: Հաշվի առնելով նաև Կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես աշնանացան ցորենի սերմնացու ձեռք բերելու գծով տրամադրվող սուբսիդավորումը՝ կարող ենք պնդել, որ 2021թ.-ին էականորեն աճելու են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Պետք է նշել, որ տվյալ ծրագրի իրագործման արդյունքում հնարավոր է նաև այլ հացահատիկային մշակաբաույսերի արտադրությանն ուղղվող ցանքատարածությունները կնվազեն՝ իրենց տեղը զիջելով աշնանացան ցորենի մշակմանը:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: