Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիսին աճել է

Վերադարձ լուրերի բաժին

16:14 , 06 Օգոստոս 2020

Պարենային մթերքի համաշխարհային գները ընթացիկ տարվա հուլիսին աճ են գրանցել, ինչը պայմանավորված է բուսական յուղերի, ամենօրյա օգտագործվող ապրանքների, շաքարավազի գծով արձանագրված աճով։ EconoMood-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվող պարենային մթերքի գնային ինդեքսը հուլիսին կազմել է միջինում 94,2 կետ՝ հունիսի 93,1-ի փոխարեն։

Ավելի վաղ բուսական յուղի նկատմամբ պահանջարկը նվազել էր պայմանավորված սահմանված սահմանափակումներով, բայց հուլիսին բուսական յուղի գնային ինդեքսն աճել է 7,6 տոկոսով՝ հասնելով 5 ամսվա մակարդակին։

Կարագի և պանրի նկատմամբ պահանջարկը ևս ավելացել է, սակայն մնում է ցածր նախահամաճարակային մակարդակից։ Շաքարավազի գները բարձրացել են 1,4 տոկոսով։

Մսամթերքի համաշխարհային գնային ինդեքսը նվազել է 1,8 տոկոսով։

Նշենք, որ Հայաստանում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.8 տոկոս գնանկում, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.5 տոկոս գնաճ: Իսկ մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4 տոկոս, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 1.1 տոկոս գնանկում:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: