Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարենային ապրանքների համաշխարհային գներն ապրիլին նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

19:37 , 08 Մայիս 2020

Պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երրորդ ամիսն անընդմեջ անկում են գրանցում, քանի որ COVID-19 համավարակի տնտեսական և լոգիստիկ ծառայության ազդեցությունը հանգեցրել է շատ ապրանքների նկատմամբ առաջարկի զգալի նվազմանը:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ապրիլի ընթացքում կազմել է միջինը 165.5 նիշ, ինչը 3.4 տոկոսով ցածր է նախորդ ամսվա և գրեթե 10 տոկոսով՝ հունվարի համեմատ:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը արձանագրել է 13 տարվա ամենացածր ցուցանիշը՝ մարտի համեմատ նվազելով 14.6 տոկոսով: Անմշակ նավթի միջազգային գների շեշտակի անկումը նվազեցրել է էթանոլ արտադրելու նպատակով շաքարեղեգի գնման պահանջարկը, այն դարձնելով առավելապես շաքարի արտադրության համար արտադրվող հումք, դրանով իսկ մեծացնելով արտահանման մատչելիությունը: Միևնույն ժամանակ, մի շարք երկրներում գործող սահմանափակումները լրացուցիչ ճնշումներ են առաջացրել պահանջարկի վրա:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին նվազել է 5.2 տոկոսով, ինչին նպաստել է արմավենու, սոյայի և հլածուկի յուղերի գների անկումը: Իր ազդեցությունն ունեցել է նաև կենսավառելիքի ցածր պահանջարկը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3.6 տոկոսով, ինչը հետևանք է այն բանի, որ կարագի և կաթի փոշու գները երկնիշ անկում են արձանագրել՝ հյուսիսային կիսագնդում մեծացած արտահանման հնարավորությունների, ներկրման ցածր պահանջարկի և ռեստորանային վաճառքի անկման ֆոնին:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 2.7 տոկոսով: Չինաստանից ներմուծման պահանջարկի մասնակի վերականգնումը բավարար չէր այլ երկրներում ներկրումների մեծ անկումը հավասարակշռելու համար, այն ժամանակ, երբ խոշոր արտադրող երկրները վնասներ էին կրում լոգիստիկ ծառայությունների խոչընդոտների, ինչպես նաև սննդի ծառայության ոլորտում պահանջարկի կտրուկ անկման պատճառով, ինչը ‹‹մնա տանը›› միջոցառումների հետևանք է:

‹‹Համավարակը հարվածում է ինչպես մսամթերքի պահանջարկին, այնպես էլ առաջարկին, քանի որ ռեստորանների փակումը և տնային տնտեսությունների եկամուտների նվազումը հանգեցնում են ավելի ցածր սպառողունակության, իսկ աշխատուժի պակասը վերամշակող արտադրությունների դեպքում ազդում է խոշոր անասնապահական մթերքների արտադրությամբ զբաղվող երկրների արտադրական համակարգերի վրա››, նշում է ՊԳԿ ավագ տնտեսագետ Ուպալի Գալկետի Արատչիլաջը:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը շատ քիչ է նվազել, քանի որ ցորենի և բրնձի միջազգային գները զգալի աճել են, միչդեռ եգիպտացորենինը՝ կտրուկ նվազել: Բրնձի միջազգային գները մարտ ամսվա համեմատ աճել են 7.2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Վիետնամի մտցրած արտահանման ժամանակավոր սահմանափակումներով, որոնք հետագայում հանվել են: Իսկ ցորենի գները աճել են 2.5 տոկոսով՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման քվոտայի արագ կատարման մասին հաշվետվության պատճառով: Հատիկային կերերի գները, ներառյալ եգիպտացորենի, հակառակը՝ նվազել են 10 տոկոսով, ինչին նպաստել է նրա օգտագործման պահանջարկի անկումը թե որպես կենդանիների համար կեր, թե որպես կենսավառելիքի արտադրության հումք:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը 2020 թ. արձանագրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ցուցանիշ. Reuters

Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%:

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում: