Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. Վարչապետն անդրադարձել է պարգևավճարների թեմային (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

16:26 , 23 Հունվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է պետական կառավարման համակարգի և մասնավորապես մարզպետների կողմից ստացված պարգևավճարների թեմային:

Ն. Փաշինյանի խոսքով, ընդհանուր առմամբ, պարգեւավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգեւավճարների ու աշխատավարձերի համար. «Ըստ էության, մեր պետական կառավարման համակարգում պարգեւավճարները աշխատավարձի մաս են: Այդպիսի համակարգ է ՀՀ-ում գործում եւ երբ ես ստանձնել եմ վարչապետի կարգավիճակը, եղել է այդպիսի ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողները կամ առնվազն նրանց մի մասը ստացել են պարգեւավճարներ: Հենց այդ նպատակով է գումարը հատկացվել, եւ հաշվարկվել է, որ եռամսյակը մեկ պարգեւավճար տրվի որպես աշխատավարձի մաս:

Վարչապետը հիշեցրել է, որ այն պատգամավորները, որոնք քննադատում են մարզպետների կողմից պարգևավճարներ ստանալը, իրենք էլ միշտ ստացել են, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձը, ինչը նույնպես պարգևավճար է։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

150 միլիոն մարդ կորցրել է դեմքը

Պարտադիր չէ, որ հավելվածը հենց այսօր սկսի անել պիղծ քայլեր, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ:

Որքանով և որ ճյուղերի հաշվին է աճելու ՀՀ տնտեսությունը առաջիկա տարիներին (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ: