Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում». Սփյուռքի նախարար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

12:05 , 13 Օգոստոս 2018

Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում Սփյուռքի ներգրավվածությունը մեծացվի, և չլինի այնպիսի իրավիճակ, որ Սփյուռքը Հայաստանին, Արցախին միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերի: Արմենպրեսի հետ զրույցում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ կարևոր ու բազմաշերտ է համարել այս հարցը:

«Հայ համայնքի ներկայացուցիչների հետ տարբեր հանդիպումների ընթացքում պարբերաբար նշում եմ, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման ու նպատակային կիրառման: Տարիներ շարունակ Ափյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը: Հայաստանյան հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում Սփյուռքի ներգրավվածության բարձրացումը կարևոր է ոչ միայն հայրենադարձության գործընթացի խթանման առումով, այլև, ինչպես նշեցի, փոխգործակցության ամրապնդման, փոխճանաչության տեսանկյունից»,- ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ Սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին

Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ. Sputnik Արմենիա

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։