Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պատմական որոշում». ՀԷՑ-ը արևային էներգիան կգնի շատ ավելի բարձր գնով

Վերադարձ լուրերի բաժին

18:10 , 01 Դեկտեմբեր 2016

Հ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 16-ին որոշում է ընդունել՝ արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ։

Որոշման տեքստն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անվանելով դա «պատմական որոշում»։

Խոսքն այն մասին է, որ ՀԾԿՀ-ն արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է 42.645 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)։

Մինչ այժմ, վերականգնվող էներգիայի ռեսուրսների կայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի միջին սակագինը 26.5 դրամ/կՎտժ էր։

Ինչ է սա նշանակում։

Այս որոշմամբ պետությունը, փաստորեն, երաշխավորում է, որ ՀԷՑ-ը 20 տարի ամբողջությամբ կգնի 150-1000 կՎտ հզորություն ունեցող արևային էլեկտրակայանների արտադրած էներգիան՝ շատ ավելի բարձր գնով։

Այսինքն, սրանով պետությունը շահագրգռում է արևային էներգետիկայի զարգացմանը, ինչը կարող է աշխուժություն մտցնել այս ոլորտում։

Նշենք, որ որոշումը ուժի մեջ  մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

Այս տեսանյութի օգնությամբ կարող եք տեղեկանալ, թե ինչպես է Հայաստանում ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսության անկումային ցուցանիշները մտահոգել են վարչապետին

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները

Արտաքին առևտուրը՝ 2017 թվականի առաջին 8 ամիսներին

2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 880.6 մլն դոլար

Բարեփոխում հարկային օրենսգրքում՝ ի շահ գործարարների

Միասնական հաշվից գումարների վերադարձի ժամկետի կետանցից հետո տույժերի հաշվարկման ժամկետը կրճատվում է 3 անգամ` 90 օրից դառնալով 30