Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պատգավորության թեկնածուների պատճառով ֆեյսբուքյան գովազդը 50%-ով թանկացել է

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 02 Մարտ 2017

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները ակտիվորեն օգտագործում են ֆեյսբուք սոցիալական ցանցը։

Քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն նրանցից շատերն արդեն անձնական օգտահաշիվներից բացի գրանցել են ֆեյսբուքյան էջեր և ինտենսիվ գովազդում են էջերն ու առանձին հրապարակումները։

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական ցուցակներում բոլոր կուսակցություններից ռեյտիգային ընտրակարգով առաջադրվել են շուրջ 1200 թեկնածու։ Այսինքն, սրանք այն մարդիկ են, ովքեր անհատապես գովազդվելու և հնարավորինս շատ ձայներ հավաքելու խնդիր ունեն։

Իհարկե, ոչ բոլորը չեն, որ գումարներ են ծախսելու քարոզարշավի ընթացքում, այդ թվում՝ ֆեյսբուքյան գովազդի վրա։ Սակայն ընթերցողները իրենց ֆեյսբուքյան լրահոսում արդեն իսկ տեսնում են մեծ ծավալի քաղաքական գովազդ։

Իսկ ինչպե՞ս է դա ազդում մյուս գովազդատուների վրա։

Բանն այն է, որ ֆեյսբուքյան գովազդի գինը ֆիքսված չէ և, կարելի է ասել, որոշվում է աճուրդային եղանակով։ Գովազդային տարածքն անսահմանափակ չէ և Ֆեյսբուքը չի կարող ամբողջ լրահոսը գովազդով լցնել։ Ու գովազդատուների թվի աճին զուգահեռ՝ թանկանում է նաև գովազդը։

Այսպես, եթե մեկ ամիս առաջ 1 դոլարով հնարավոր էր 1500-2500 հոգանոց լսարանի ցույց տալ գովազդը (ինչպես ասում են՝ reach-ը այդքան էր), ապա այժմ այդ թիվը նվազել է 800-1600։

Smartology Digital Marketing Academy-ի համահիմնադիր Արտակ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր գնահատականներով՝ նախընտրական այս ակտիվության հետևանքով ֆեյսբուքյան գովազդն արդեն թանկացել է մոտ 50%-ով։ Այսինքն, նույն գումարով երկու անգամ ավելի քիչ արդյունք է ստացվում։

Ընդ որում, ինչպես արդեն նշեցինք, քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, և մարտի ընթացքում ֆեյսբուքյան գովազդն է՛լ ավելի կթանկանա։

Հստակ տվյալներ, թե Հայաստանյան ընկերությունները որքան են ծախսում գովազդի վրա, ֆեյսբուքը չի տրամադրում։ Սակայն DigiSales ընկերության համահիմնադիր և ղեկավար Արսեն Սուլթանյանի հաշվարկներով, հունվար-ապրիլին այդ թիվը կկազմի մոտ 200 հազար դոլար (պայմանավորված ընտրություններով), իսկ 2017 թվականի արդյունքներով արտահոսքը դեպի գովազդային նպատակներով արտահոսքը դեպի ֆեյսբուք կկազմի մոտ 1.5 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։