Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պատգամավորն ահազանգում է շինարարական կազմակերպություններից ստացած բողոքների մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:40 , 07 Մայիս 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում շինարարական մրցույթների պատշաճ անցկացումն ապահովելու հարցի վրա: Պատգամավորն այս մասին խոսեց ԱԺ հայտարարությունների ժամանակ:

«Այս օրերին տարբեր պատգամավորներ բողոքներ են ստանում շինարարական կազմակերպություններից, որ շինարարական մրցույթները չեն կայանում կամ հետաձգվում են, կամ արդեն կայացած մրցույթների հաղթողները չեն հայտարարվում ինչ-ինչ պատճառներով: Եվ հարց է առաջանում, թե ինչու են քնեցվում գումարները, մանավանդ որ այդ գումարների մեծ մասը վարկային միջոցներ են, և դրանց համար պետությունը տոկոսներ է վճարում: Եվ ոլորտում հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի հնարավորինս շուտ տարբեր տեսակի մրցույթները հայտարարվեն, արագ արվեն աշխատանքները և շինարարական կազմակերպությունները կարողանան մտնել գործի մեջ՝ հաշվի առնելով, որ շինարարական սեզոնն է գալիս»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է շինթույլտվություններին: Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում, թե այլ մարմիններում շինթույլտվությունների հարցը բավականին բարդացել է: «Ես հասկանում եմ, որ դա կապված է նախկինում տեղի ունեցող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների հետ, փորձում են կանխարգելել: Բայց այստեղ պետք է բավականին ակտիվ միջամտություն անել և շինարարական ոլորտում ակտիվության հնարավորություն տալ »,-եզրափակեց Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: