Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին զինծառայողների հատուցման նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:21 , 17 Նոյեմբեր 2016

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նախագծին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 3 պատգամավոր, ձե ռնպահ քվեարկողներ չեղան:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների խնդիրները պետք է լուծել, ու շատ լավ է, որ նման փորձ է կատարվում: «Բայց ես ափսոսում եմ, որ նախագիծն այս տեսքով է ներկայացվել: Լավ կլիներ, որ նման նախագիծ բերելուց առաջ գոնե մարդկանց կարծիքը հաշվի առնեինք: Ես ափսոսում եմ, որ չեմ մասնակցելու քվեարկությանը»,- հայտարարեց Բագրատյանը:

Նախագծով նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման հիմնադրամ: Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամեն ամիս հիմնադրամին կփոխանցի 1000 դրամ դրոշմանիշային վճար: Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների փոխարեն 1000 դրամը կփոխանցի գործատուն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: