Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պատգամավորներն առաջարկում են ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդներին տուգանել

Վերադարձ լուրերի բաժին

13:53 , 05 Փետրվար 2020

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Դալլաքյանի և Արտյոմ Ծառուկյանի ներկայացրած փոփոխություններով առաջարկվում է վարչական տույժ կիրառել դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդների նկատմամբ: «Առաջարկում ենք, որպեսզի դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում է վարչական տույժ՝ 20 հազար ՀՀ դրամի չափով այն վարորդների նկատմամբ, ովքեր դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը չեն երթևեկի ձմեռային անվադողերով, և 5000 ՀՀ դրամի չափով, ովքեր կվարեն առանց մոտակա լուսային լապտերները միացնելու»,- ասաց Դալլաքյանը:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն առաջարկեց օրենքի նախագծից հանել մոտակա լուսային լապտերները չմիացնելու դեպքում սահմանվող վարչական տույժի հատվածը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։