Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պատգամավորը կառավարությանը հորդորեց հետևողական լինել ապրանքների գների հնարավոր թանկացման հարցով

Վերադարձ լուրերի բաժին

13:06 , 19 Դեկտեմբեր 2019

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում կառավարությանը հորդորեց 2020-ից երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման արդյունքում ապրանքների գների հնարավոր թանկացման հարցով լինել հետևողական: Մելքումյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում:

«2019-ի ավարտի հետ ԵԱՏՄ-ում Հայաստանին տրված բոլոր արտոնությունները վերջանում են: Եվ 700 ապրանք` միջինը 6-8 տոկոսով թանկանալու են: Ես կհորդորեի կառավարությանը, որ այն հատուկ տարբեր մարմինները, որոնք պետք է զբաղվեն սպառողական շուկայում մեր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ, շատ ուշադիր հետևեն, որ գների թանկացումներ չլինեն, քանի որ 700 ապրանքների մեջ կան բավականին մեծ սոցիալական նշանակության ապրանքներ»,-ասաց Մելքումյանը:

Նա հիշեցրեց` վերջանում է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին: Մելքումյանի անձնական կարծիքով, ինտեգրացման գործընթացները սպասվածից ավելի դանդաղ են ընթանում և շատ վարչական արգելքներ դժվարությամբ են հաղթահարվում, ինչը դժվարացնում է միությունից լիարժեք օգտվելու հնարավորությունը:

«Այնուամենայնիվ, հաջողվեց և մինչև տարեվերջ մենք Վերին Լարսի անցակետում կունենանք ՊԵԿ ներկայացուցիչ, ինչը դրական եմ համարում: Այս հարցը տարիներով քննարկվել է, և հիմա, երբ այնտեղ կառաջանա խնդիր, մենք կիմանանք, որ պետության ներկայացուցիչը տեղում է»,-ասաց պատգամավորն ու հույս հայտնեց, որ Ամանորից հետո խորհրդարանը ևս ԵԱՏՄ-ի շրջանակում իր դերը կունենա ինտեգրացման խորացման համար:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: