Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Վերադարձ լուրերի բաժին

09:31 , 19 Սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 15-ին կայացավ Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր Շիրակի մարզպետարանից, ՏԻՄ-երից, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոնվերս Բանկի խորհրդի և Տնօրինության անդամներ:

Մասնաճյուղը գործում է նոր՝ ք.Գյումրի, Երևանյան խճյուղի 7/7 հասցեում:

«Սա Կոնվերս Բանկի թվով երկրորդ մարզային մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Տեղափոխությունից հետո «Գյումրի» մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ, համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու համար»,- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Տարածաշրջանային ցանցի ընդլայնումը՝ նոր մասնաճյուղերի գործարկումը, գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը, պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը հաճախորդներին Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից են: Մինչև տարեվերջ Բանկը նախատեսվում է ևս մեկ մասնաճյուղի գործարկում:

Ներկայում Շիրակի մարզում Կոնվերս Բանկն ունի 3 մասնաճյուղ: Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:

«Առաջիկա տարիներին մարզում բանկի գործունեության առաջնահերթություններից կլինի փոքր ու միջին բիզնեսի և բնակչության հիփոթեքային վարկավորումը: Բանկն իր վարկային առաջարկները կհամապատասխանեցնի տարածաշրջանի զարգացման բնորոշ ոլորտների պահանջներին՝ նախագծելով առավել մրցունակ, հարմարեցված վարկային պրոդուկտներ: Դրանք են տուրիզմի ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումը, տարատեսակ ծառայությունները, գյուղատնտեսական արտադրությունները: Շիրակի մարզում մենք արդեն իսկ ֆինանսավորել ենք ժամանակից, խոշոր ջերմոցային տնտեսության կառուցման նախագիծ, որն արդեն մեկ տարի է, ինչ հաջողությամբ գործում է: Նման ծրագրերը շարունակական են լինելու»,- նշեց Արթուր Հակոբյանը:

Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի վերաբացումից հետո Բանկի ներկայացուցիչներն ու հյուրերը այցելել են Գյումրու Թատերական հրապարակ՝ մասնակցելու «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: