Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել է տնտեսվարողներին

Վերադարձ լուրերի բաժին

22:02 , 17 Մարտ 2020

Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին:

Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքէջում:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: