Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պանրի և հանքային ջրի արտահանումն ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է պարենային ապահովության և աղքատության վերաբերյալ 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալները։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքէջը։

Զեկույցում ամփոփվել են մի շարք ցուցնիշները, մասնավորապես 2020 թվականի երկրորդ եռամսյակում`

Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմել է 429 հազար դրամ, այն ժամանակ երբ դրամն արժեզրկվել է՝ փոխանակային կուրսը եղել է 485 դրամ,

2020 թվականի երկրորդ եռամսյակում պարենամթերքի արտաքին առևտրի հաշվեկիշռն եղել է բացասական 27․5 մլն դոլար,

2020 թվականի երկրորդ եռամսյակում միջին անվանական աշխատավարձը նվազել է առաջին եռամսյակի համեմատ՝ կազմելով 183 հազար դրամ, առաջին եռամսայկում այն եղել է 190 հազար դրամ,

2020 թվականի երկրորդ եռամսյակում ավելացել մինչև 4 տարեկան մանկամահածությունը՝ 1000 մարդու հաշվով կազմելով 10․8 մարդ, այն ժամանակ երբ 2019 թվականին այն կազմել է 7,5 մարդ։

2020 թվականին ապրիլին պարենամթերքի գներն միջինում աճել է 1.7 տոկոսով, իսկ մայիս և հունիս ամիսներին՝ նվազել, համապատասխանաբար՝ 0.1%-ով և 3.1%-ով։

2020 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետություն ներմուծված ապրանքների 20.3 տոկոսը բաժին է ընկել պարենամթերքին (2019 թվականի երկրորդ եռամսյակում՝ 16.7 տոկոս), իսկ արտահանման ծավալներում` 30.7 տոկոսը (2019 թվականի երկրորդ եռամսյակում` 27.3 տոկոս)։

2020 թվականին երկրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ հիմնական պարենային ապրանքատեսակներից տավարի մսի ներմուծման ծավալը նվազել է 68.7 տոկոսով և կազմել 0.6 հազ. տոննա, թռչնի մսինը՝ 64.8 տոկոսով և կազմել 4.3 հազ. տոննա, ձվինը՝ 54.2 տոկոսով և կազմել 0.002 հազ. տոննա, խոզի մսինը՝ 34.1 տոկոսով և կազմել 1.6 հազ. տոննա, պանրինը՝ 28 տոկոսով և կազմել 0.2 հազ. տոննա, ալյուրինը՝ 4.6 տոկոսով և կազմել 5.2 հազ. տոննա, բանջարեղենինը՝ 2.3 տոկոսով և կազմել 10.9 հազ. տոննա: Փոխարենն ավելացել են շաքարի (2.8 անգամ), ցորենի (1.9 անգամ), բրնձի (1.8 անգամ), մակարոնեղենի (55.9տոկոս-ով), բուսական յուղի (38.3 տոկոսով), կաթի (32.5 տոկոսով), կարագի (23.9 տոկոսով), մրգի (14.1տոկոսով) ներմուծման ծավալները:

Պարենամթերքի արտահանման ծավալներում գերակշռել է միրգ ապրանքախումբը: Այսպես, 2020 թվականի երկրորդ եռամսյակում արտահանվել է 13.2 հազ. տոննա միրգ, ինչը 25.3 տոկոսով պակաս է 2019թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Պարենամթերքի արտահանման ծավալներում նվազել են նաև գինու (18.1 տոկոսով) և կոնյակի (5.6 տոկոսով) արտահանման ծավալները:

Փոխարենը, ավելացել են պանրի (33.4 տոկոսով) և հանքային ջրի (24.6 տոկոսով) արտահանման ծավալները: 2020 թվականի երկրորդ եռամսյակում արտահանվել է 0.09 հազ. տոննա ձու:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: