Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պանդեմիան կարող է ավարտվել 2020թ.-ի երկրորդ կեսին

Վերադարձ լուրերի բաժին

16:45 , 15 Ապրիլ 2020

Հրապարակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» զեկույցը։ Ըստ դրա՝ կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում մեծ ծախսերի անհրաժեշտություն է առաջացնելու, քանի որ վարակի տարածումը զսպելու նպատակով իրականացվող միջոցառումները լուրջ բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության վրա: Կորոնավիրուսի տարածման արդյունքում, 2020 թ. համաշխարհային ՀՆԱ-ն կրճատվելու է 3%-ով՝ գերազանցելով 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամի արդյունքում արձանագրված անկումը։

Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ 2020 թ. Հայաստանում արձանագրվելու է տնտեսության 1.5% անկում։ Ենթադրվում է, որ պանդեմիան ավարտվելու է 2020թ.-ի երկրորդ կեսին և զուգահեռ հետզհետե թուլանալու են առկա սահմանափակումները: Ըստ կանխատեսումների՝ 2021 թ. համաշխարհային տնտեսության աճը կազմելու է 5.8%:

Զեկույցում նշված է, որ տնտեսական ճգնաժամը խիստ ընդգծված է որոշ ոլորտներում, ուստի անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչների հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություններն, ինչպես նաև այլ ֆինասական միջոցռումները, ուղղված լինեն հատկապես այդ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին և տնային տնտեսություններին աջացելուն։ Կարևորվել է նաև կորոնավիրուսի բացասական հետևանքները հաղթահարելու նպատակով միջազգային համագործակցության խորացումը:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ