Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը դադարեցնում է գործունեությունը` որպես մեդիա միավորում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:09 , 08 Փետրվար 2019

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը:

Արմենպրեսը տեղեկացնում է, որ փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզ»-ը, «Լավ» ռադիո»-ն (Ռադիո 107fm) և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիա»-ին:

«Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: