Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պահանջարկը շարունակում է վերականգնվել սպասվածից փոքր-ինչ ավելի արագ». ԿԲ-ն մեկնաբանում է մարտ ամսվա գնաճի ցուցանիշը

Վերադարձ լուրերի բաժին

18:39 , 07 Ապրիլ 2017

Մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների, կազմել է -0.3%, ինչի արդյունքում տասներկուամսյա գնաճը կազմել է -0.1%: Սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.4%:

Նշենք, որ ծառայությունների սակագների գնանկման մեջ արտացոլված է նաեւ գազի եւ հոսանքի սակագների նվազեցման ազդեցությունները: Մասնավորապես «Կենցաղային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակներ» ապրանքախմբի գնանկումը կազմել է 6.2%, իսկ նպաստումը ընդհանուր գնաճին կազմել է շուրջ -1 տոկոսային կետ:

Հարկ է նշել, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ չի արձագանքում կարգավորվող գների փոփոխություններին, եւ միայն հաշվի է առնում այլ ապրանքների եւ ծառայությունների գների վրա դրանց երկրորդային ազդեցությունները:

Ինչպես գնահատվում էր մարտ ամսվա ՀՀ ԿԲ մոնիտորինգի ժամանակ, առաջին եռամսյակի արդյունքով գնաճի ցուցանիշը 0.3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված մակարդակը: Գնաճի փաստացի ցուցանիշները եւ տնտեսության զարգացումները վկայում են այն մասին, որ պահանջարկը շարունակում է վերականգնվել, ընդ որում սպասվածից փոքր-ինչ ավելի արագ: Եթե պահանջարկի վերականգնումը շարունակի դրսեւորել կայուն տեմպեր, գնաճի կանխատեսումների ռիսկերը եւս կճշգրտվեն՝ առավել գնանկումայինից դառնալով ավելի հավասարակշռված:

ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով

Կառավարությունը շինարարության ոլորտում այս տարի որոշակի աշխուժություն է ակնկալում

Վարչապետը նշել է, որ պետք է հնարավորինս տեղեկանալ ոլորտում առկա խոչընդոտների մասին և շատ պարզ, հստակ մեխանիզմ ներդնել: