Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պահածոներ և չրեր արտադրող ընկերությունը կընդլայնվի․ նախարար Կարայանն այցելել է արտադրամաս

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

21:15 , 01 Մարտ 2017

Շարունակվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մշտադիտարկումը նորաբայց և ընդլայնվող ձեռնարկություններ։ Մարտի 1-ին նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Ավելիաց» գործարան՝ ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացներին, խնդիրներին և առաջիկա ծրագրերին։

Ընկերությունն արտադրում է չրեր, ջրազրկված բանջարեղեն, հյութեր, կոմպոտներ, ջեմեր և մուրաբաներ: Տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ։ Ընկերությունն արդեն պատվերներ ունի արաբական երկրներից ևս։ Նախարար Սուրեն Կարայանն ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա ծրագրերը։

«Ավելիացի» տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ մտադիր են ընդլայնել արտադրությունը, ներդրումներ իրականացնել և ակնկալում են հետագա համագործակցություն պետության հետ։

Նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ պետությունը պատրաստ է աջակցել և սատարել նոր ներդրումներ իրականացնող և բարեխիղճ գործարարներին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը։

Պետությունն արդեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել է ՍՊԸ-ին՝ 2 անգամ տրամադրելով՝ վարկավորում և 3 տոկոսային կետին համարժեք գումարի սուբսիդավորում:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է, որ ընկերությունը հաջող օրինակ է 0-ից գործունեություն սկսող բիզնեսի, որը 4 տարվա ընթացքում հասցրել է իր արտադրանքը ճանաչելի դարձնել ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանման պայմանագրեր կնքել արտասահմանյան գործընկերների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…