Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պադավատների» թիվը մոտ 800-ով կկրճատվի

Վերադարձ լուրերի բաժին

12:06 , 19 Մայիս 2016

ՀՀ Կառավարությունն առաջին փուլում կրճատելու է 797 մեքենա: Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշել է, որ վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ աշխատանքները սկսվել են:

Դավիթ Հարությունյանը ասել է, որ որ իրենք աշխատել են բոլոր նախարարությունների հետ` բացառությամբ  ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների:

Կրճատումները չեն վերաբերվում նաև Ոստիկանությանն, ԱԱԾ-ին, փրկարար ծառայությանը և Քննչական կոմիտեին:

Դ. Հարությունյանը տեղեկացրել , որ բյուջեից ուղղակի ֆինանասավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ  մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և հիմնադրամներում՝ 690-ով:

Սա դեռ ամենը չէ։ Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգագործման նպատակայնության վերաբերյալ, իսկ բոլոր պետական մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն՝ մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է անցնել խնայողության ռեժիմի։

«Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն»,- ասել էր նա՝ հանձնարարերով ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ:

Միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ