Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-ը մեկում. 19 հետաքրքիր բանախոսներ և թեմաներ

Վերադարձ լուրերի բաժին

18:07 , 27 Հունիս 2017

Հուլիսի 2-ին Elite Plaza բիզնես կենտրոնում կմեկնարկի «Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում» միջոցառումը։ Ինչպես տեղեկանում ենք կազմակերպիչների ֆեյսբուքյան էջից, նախ «Չոր մարքեթինգ» ակումբի տարբեր գործարարներ կներկայացնեն իրենց բիզնեսում ամենաշատ վաճառքների աճ տված մարքեթինգային գործիքների մասին, հետո կլինի «Չոր էքսպո», որտեղ «Չոր մարքեթինգ» ակումբի անդամ ընկերությունները կներկայացնեն իրենց ու նվերներ կտան և «Աշխատանքի տոնավաճառ», որտեղ կարող եք Ձեր րեզյումեները ներկայացնել ակումբի ընկերություններում աշխատելու համար:

«Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում» միջոցառման մուտքն անվճար է: Մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/F1elw7 ։

1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Քանի որ «Չոր մարքեթինգ» ակումբի որոշ ընկերություններին աշխատակիցներ են անհրաժեշտ, ապա կարող եք միանգամից ներկայանալ CV-ով, տեղում հանձնել ընկերություններին, հնարավորության դեպքում զրուցել ու պայմանավորվել հանդիպման համար:

2. ՉՈՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԷՔՍՊՈ

Էքսպոյի ժամանակ «Չոր մարքեթինգ» ակումբի մի քանի տասնյակ ընկերություններ կներկայացնեն իրենց պրոդուկտները, անվճար օրինակներ ու զեղչի կտրոններ կբաժանեն: Էքսպոյի ժամանակ նաև կարող եք շփվել տարբեր ընկերությունների հիմնադիրների, ղեկավարների հետ, քննարկել ոլորտային հարցեր:

3. ՉՈՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ ՄԵԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ

«Վաճառքները մեծացնող գործիքներ» կոնֆերանսի ժամանակ «Չոր մարքեթինգ» ակումբի բազմաթիվ ընկերություններ ու բանախոսեր 5-7 րոպեի սահմաններում կպատմեն 2 գործիքի մասին, որոնք օգագործել են իրենց բիզնեսում և մեծ արդյունք են ստացել:

Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանսը կլինի հուլիսի 2-ին, 16:00-ից 19:00-ն:

Բանախոսներն են ու թեմաները հետևյալն են.

1. Վահրամ Միրաքյան, «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ:
Թեմա. «Ինչպես արդյունավետ վաճառել խոսակցությունների միջոցով»

2. Լիլիթ Թադևոսյան. Թվային մարքեթինգով զբաղվող DigiLab ընկերության համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» թիմի անդամ
Թեմա. «Թվային մարքեթինգի 5 արդյունավետ գործիքներ»:

3. Նոնա Գյուրջյան, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության պրոդուկտների ներդրման բաժնի պետ,
Թեմա. «Ապահովագրական ոլորտի արդյունավետ մարքեթինգ»:

4. Գոռ Կարապետյան, Simple Solutions – Web Development & More ընկերության հիմնադիր
Թեմա. «Ինչպես Հայաստանում վաճառել որոնողական համակարգերի միջոցով»:

7․ Գրիգոր Մակիչյան, «Makichyan consulting» ընկերության հիմնադիր, բիզնեսի ավտոմատացման մասնագետ:
Թեմա. «Արդյունավետ ծառայություն վաճառելու հիմնական սկզբունքները»:

8․ Անուշ Առաքելյան, Սմայլ Թրևլ տուրիստական գործակալություն տնօրեն
Թեմա. «Արդյունավետ մարքեթինգ տուրիզմի ոլորտում»:

9․ Արմ Հակոբյան, Luxury accessories օնլայն խանութի հիմնադիր
Թեմա. «Ինչպես սեփական բիզնեսով 15 տարեկանում վաստակել ամիսը 200 հազար դրամ»:

10․ Վահան Քերոբյան, Menu.am ընկերության հիմնադիր, «Չոր մարքեթինգի» գործընկեր
Թեմա. «2 մարքեթինգային գործիք, առանց ներդրում վաճառքների աճի համար»:

11․ Դավիթ Մկոյան, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի գլխավոր տնօրեն, «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցի բրենդ ստրատեգիստ, «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերության փոխտնօրեն
Թեմա. «Անշարժ գույքի վաճառքի շուկայում արդյունավետ գործելու սկզբունքները»:

12․ Նարեկ Աջամյան, SAFIAN ընկերության մարքեթինգի պատասխանատու
Թեմա․«Կաշեգործական ընկերության մարքեթինգի առանձնահատկությունները»:

13․ Մարինա Սանդոյան, “Sandoyan Management Consulting” գլխավոր տնօրեն
Թեմա. «Արդյունավետ նեթվորքինգ կամ սոցիալական կապիտալ»:

14․ Մաթևոս Բարսեղյան, ONE WAY Tour, ONE WAY HOSTEL ընկերությունների համահիմնադիր
Թեմա. «Երկու գործիք ամիսը 2 000 զբոսաշրջիկ ունենալու համար»:

15. Արտակ Բաբայան, HERBALIFE NUTRITION, ակումբի ղեկավար
Թեմա. «Մարքեթինգն առողջապահական ոլորտում»

16. Հարություն Մնացականյան, գործարար, ՀՀ գյուղնախարարի խորհրդական.
Թեմա. «Գյուղատնտեսական մարքեթինգ. Ինչպես գյուղատնտեսությունը դարձնել շահավետ»

17. Մայիս Մարգարյան, Excelist Club-ի հիմնադիր, Macro Lab ընկերության համահիմնադիր.
Թեմա. Հաճախորդների լոյալության ձևավորման հնարքներ

18. Բաբկեն Թունյան, B4B.am հարթակի հիմնադիր
Թեմա. «B4B PRO համակարգ. Առցանց գործիքներ՝ մարքեթոլոգների և գործարարների համար»

19. Արթուր Մնացականյան, Fidem ընկերության հիմնադիր տնօրեն
Թեմա. «Մոտիվացիան բիզնեսում»

Չոր մարքեթինգ էքսպոն կլինի հուլիսի 2-ին, 15:00-ից 21:00-ն:

Էքսպոյի մասնակից ընկերություններն են․

DigiLab – Ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ Հայաստանում և Հայաստանից դուրս։
Makichyan Consulting LLC – Ընկերությունը մասնագիտացված է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ներդրմամբ
«Ռենա» ռեստորանային համալիր/ Rena restaurant – Այստեղ կարող եք անցկացնել ընտանեկան և ավելի լայն շրջանակ ընդգրկող միջոցառումներ, ինչպես նաև համտեսել հայկական խոհանոցի անմահական ուտեստները:
– Էջանշան ( գրքերի վաճառք-փոխանակում ) – Քեզ անհրաժեշտ բոլոր գրքերը մեկ հասցեում
DECEN Hair Care / Մազերի խնամք
Փայլ-Դենտ
Abromeat / Աբռոմիթ – ընկերությունը սպառողին է ներկայացնում մսամթերքի հարուստ տեսականի:
Agates diamonds & jewelry – Բարձրորակ բնական ադամանդներ, յուրօրինակ և տարբերվող ոսկյա, արծաթյա զարդեր
ITService.am – Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ համակարգչային և ցանցային ծառայություններ անհատներին և գրասենյակներին։
VVS Educational Center – Կենտրոնը զբաղվում է լեզուների ուսուցմամբ, մասնավորապես՝ անգլերեն (General English, Business English, IELTS, TOEFL), ռուսերեն և այլն: :
24 Fit & Wellness Club – Ակումբը հանդիսանում է առողջ և ակտիվ ապրելակերպի համախոհների և համակիրների ակումբ:
Tevo’s – Արծաթյա hեղինակային զարդեր
Best Western Aghveran – Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար:
Mikart LLC – Ընկերությունը զբաղվում է շինարարական ներկերի արտադրությամբ ու վաճառքով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
Parkator.am – handmade – Ընկերությությունը ներկայացնում է պարկ աթոռներ մանուկների սիրված մուլտ-հերոսների տեսքով, թեմատիկ և անվանական պարկ աթոռներ:
Megamall.am – Օնլայն հիպերմարկետ, որտեղ ներկայացված են 50 000+ ներկրվող ապրանքեր ՌԴ-ից, երաշխիքով:
Fashion Jewelry – Ընկերությունն առաջարկում է յուրօրինակ և չկրկնվող բիժուտերիա և ժամացույցներ:
– Аэрография Дизайн

«Չոր մարքեթինգ» տոնավաճառին ու էքսպոյին կարող եք մասնակցել հուլիսի 2-ին,կիրակի, 15:00-ից մինչև 21:00:

Հանդիպման վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացի 15:

Մուտքն ազատ է: Մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝https://goo.gl/F1elw7 ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Մի քանի միլիոն դոլարանոց հսկա Caterpillar-ներն արդեն Ամուլսարում են

Ընդհանուր տեխնիկայի արժողությունը 65 միլիոն դոլար է: Բեռնատարները բերվել են ԱՄՆ-ից, էքսկավատորը՝ Գերմանիայից: Ամեն ինչը բերվում է մաս-մաս, հետո այս մեքենաներն այստեղ հավաքվում է

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը: